Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.11.2020թ. ժամը 14:00-ին,ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի ՍնԴ/0122/04/19 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
15.12.2020թ. ժամը 14:00-ին,ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի ՍնԴ/0122/04/19 սնանկության գործով «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 3 առանձին լոտերով:
Լոտ 1 ''Սերոբ Վանեցի'' ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Արմավիր, Հանրապետության փող. թիվ 16 հասցեի անշարժ գույք, շենքի մակերեսը 525,1 ք/մ, նպատակային նշանակությունը հասարակական, առկա է ծածկ 67,6 ք/մ, հողամասի չափը 0,114 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, տուֆ քարով շարված, տանիքածածկը մետաղական ծալքավոր թիթեղյա, ներքին հարդարանքը սոսնձաներկմամբ, մուտքի դուռը վիտրաշային է, ետնամուտքերի դռները մետաղական, պատուհանների շրջանակները մետաղապլաստե, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 114,543.000 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն պետք է վճարվի գնորդի կողմից:
Լոտ 2 Սերոբ Գասպարյանին և Հռիփսիմե Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Արմավիր, Ա. Ջիվանու փող. թիվ 6/1 հասցեի անշարժ գույք, շենքի մակերեսը 150,1 ք/մ, նպատակային նշանակությունը հասարակական, առկա է պահեստ 140,4 ք/մ, պարիսպ 98,8 գծմ, հողամասի չափը 0,275 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, 1 հարկանի շինություն է, տանիքածածկը ասբոշիֆերային է, քանդված մասերով, պատերի վրա առկա են ճաքեր, պատուհանները և դռները փայտյա են և կիսաքանդված վիճակում: Ներքին հարդարանքը գտնվում է խալխլված վիճակում: Հողամասը հարթ է և մի մասով պարսպապատված, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 23,400.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Սերոբ Ռաֆիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Գ. Լուսավորչի փողոց, 3-րդ շենք, թիվ 22 բնակարան հասցեի անշարժ գույք, մակերեսը 73,1 ք/մ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկ, մուտքի դուռը և ներսի դռները փայտյա են, պատուհանների շրջանակները մետաղապլաստից, ներքին հարդրանքը կատաված է սոսնձաներկմամբ, սան. հանգույցի պատերը և հատակը սալիկապատված են հին սալիկներով, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 33,750.000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 11811018568300:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 10.12.2020թ. կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Արմավիր Սիթի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`