Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ > ՍՊԸ -ի սնանկության գործով ՙԿոնվերս բանկ ՚ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքերը կրկնաճուրդով վաճառելու մասին։

16.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ > ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.11.2020թ. .ժամը 12:00 ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 սենյակ /լսարան / հասցեում պարտապան <ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ > ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից հրավիրված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով ։
2020թ.դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00 ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 սենյակ/լսարան / հասցեում պարտապան <ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ > ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի < ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ > ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանաց սեփականության իրավունքով պատկանող <Կոնվերս բանկ > ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդ՝ հետևյալ լոտերով ՝
Լոտ 1 Հասցե՝ ՀՀ ք Երևան ,Շենգավիթ համայնք ,Հ.Մանանդյան փողոց թիվ 41/1 հասցեում գտնվող շինություններ և հողամաս ։
Իր մեջ ներառում է արհեստանոց 231,0 քմ մեկ հարականի շինություն ,կառուցվել է 1970 ական թվականներին ,հիմնականում ապամոնտաժված է առկա է միայն պատերի մի մասը , ավտոտնակ 144,0 քմ բետոնյա հիմքով երկաթ – բետոնյա պատերով մեկ հարկանի շինություններ ,դռները մետաղյա են ,տանիքը հարթ է կառուցվել է 1970 ական թվականներին ,պահակատուն 6,3 քմ մեկ հարկանի մետաղական կառույց ։Հողամասի ընդհանուր չափը 4820 քմ ։
Մեկնարկային գինն է 90,801, 000 ,/իննսուն միլիոն ութ հարյուր մեկ հազար / ՀՀ դրամ ։
Լոտ 2 Հասցե ՀՀ քաղաք Երևան ,Կենտրոն համայնք ,Սարյան փողոց 18 շենք թիվ 42 գտնվող արվեստանոց ։
Ընդհանուր մակերեսը 81,7 քմ ,որից 33,0 քմ ինքնակամ ,մուտքի դուռը մետաղյա ,շենքի դիմային հատվածում ունի ապակյա շքամուտք ,ներսի դռները փատյա ,պատուհանները մետաղյա ,հատակը լամինատ ,պատերը ներկանյութ ,սանհանգույցը երեսապատված է կերամիկական սալիկներով ,պատերը մասամբ դեկորատիվ փայտերով ։
Մեկնարկային գինն է 59,940,000 /հիսունինը միլիոն ինը հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ ։
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ աշխատանքային օրը . ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է գույքի մեկնարկային գնի 6 տոկոսի չափով վճարում կատարելու փաստը հաստատող անդորրագիր (1 տոկոս մասնակցության վճար, 5 տոկոս նախավճար), ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ, հ/հ 16048070176408 )՝ :
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`