Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

16.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2020թ. Նոյեմբերի 12-ին, ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը երկու առանձին լոտերով.
ԼՈՏ 1. – ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՙԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԵՎ ՕԲԵԿՏՆԵՐ՚ անշարժ գույք /թիվ 1280668 սեփականության վկայական/: Ըստ 04.11.2003թ տրված թիվ 1280668 սեփականության վկայականի (թիվ 2` ավտոկշեռք, 4՝ գոմ, 5՝ սիլոսի հոր, 6՝ սիլոսի հոր) շինությունները գտնվում են կիսաքանդ վիճակում և ներառված չեն գույքի արժեքի մեջ: Հողամասի հատակագիծ բաժնում գծապատված թիվ 8 տրանսֆորմատորային ենթակայանը՝ ընդհանուր մակերեսը 40.0 քմ և թիվ 9 օժանդակ շինությունը՝ ընդհանուր մակերեսը 100.0 քմ չեն հանդիսանում ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սեփականությունը: Գույքի հողատարածքի չափը՝ 3.98 հա, էլ. ալրաղացի շինության մակերեսը՝ 435,92 քմ, գոմ՝ 1,994,50 քմ, ե/բետոնյա պարիսպ՝ 500 գծ/մ: ՙԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԵՎ ՕԲԵԿՏՆԵՐ՚ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 23,600,000 (Քսաներեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ տարածքի ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր վիճակում:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, որը կազմում է՝ 13,611,600 (տասներեք միլիոն վեց հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ: Կադաստրային արժեքի վճարման պարտականությունը կրում է գնորդը:
ԼՈՏ 9. ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ հաշվեկշռում հաշվառված МВП մոդելի ալրաղաց գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, Հացիկ գյուղում ՙԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԵՎ ՕԲԵԿՏՆԵՐ՚ անշարժ գույքի տարածքում: Ալրաղացը արտադրվել են 1999 թվականին՝ 850 կգ/ժամ արտադրողականությամբ, շահագործվել է մոտ 20 տարի և ունի որոշակի մաշվածություն, գույքի աշխատանքային վիճակը չի ստուգվել, իրականացվել է արտաքին ուսումնասիրություն, համաձայն որի МВП մոդելի ալրաղացը գտնվում է միջին վիճակում, մեկնարկային գինը՝ 3,828,000 (Երեք միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ:
Հանդիսանում է ՙԱյԴԻ ԲԱՆԿ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը վճարվում է փոխանցումով կամ կանխիկ ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի 220533333062000 ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 64 22 00

Էլ. փոստ`