Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 13-ին Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլնելու պատճառով :2020թ. դեկտեմբերի 04-ին ժամը 14:00-ին Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1.ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Մայիսյան թիվ 26 հասցեում գտնվող բնակելի տուն:Շինության ընդհանուր մակերեսը՝ 189,44քմ, կառուցվել է 1980-ական թվականների կեսերին, օժանդակ շինություն՝ կաթսայատուն 8,71քմ, հողամասի չափը՝ 600,0քմ :Սեփականատեր Անահիտ Աշոտի Անտոնյան:Ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և միջոցների հաշվին:Լոտ 1-ի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա :Մեկնարկային գինը՝ 13.598.984 ՀՀ դրամ : Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման/նաև հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի Ռյանգինա Արշավիլի Ծատուրյանի սնանկության Հ/Հ 11813011636100 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2020թ. նոյեմբերի 27-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:



Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`