Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0176/04/17 սնանկության գործով պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 114-39
16.11.2020թ. ժամը 10:10-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
10.12.2020թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Խմբերի (յուրաքանչյուր խմբում՝ նաև լոտերի) շարադված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում.
Խումբ 1. պարտապանին սեփականության իրավունքով պատակող հիմնական և շրջանառու միջոցները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 1-ում,
Խումբ 2. պարտապանին սեփականության իրավունքով պատակող խողովակները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 2-ում, ընդ որում՝ նշված խմբում ընդգրկված գույքի գնորդի վրա է մնում այդ գույքի /խողովակների/ ապամոնտաժման, այդ նպատակով համապատասխան հողամասերի սեփականատերերի հետ համաձայնությունների ձեռքբերման, անհրաժեշտ և բավարար ցանկացած տեսակի թույլտվությունների, համաձայնությունների ստացման, նախագծերի պատվիրման և համաձայնեցման, գույքի տնօրինման նպատակով անհրաժեշտ և բավարար բոլոր (ցանկացած) գործողությունների իրականացման պարտականությունը, նշվածի հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը, ինչպես նաև սույն մասում նշվածին առնչվող բոլոր տեսակի ծախսերը: Քանի որ խողովակների փաստացի /իրական/ եր¬կա¬րու¬թյունը կարող է տարբերվել հայտարարված չափից, ուստի աճուրդի հաղթողի հետ կնքվելիք պայմանագրում ներառվելու է դրույթ այն մասին, որ խողովակի փաստացի չափերի վերաբերյալ կողմերի միջև կազմվելու է համապատասխան ակտ, իսկ փաստացի և հայտարարված չափերի միջև տարբերություն առաջանալու դեպքում կողմերը /վաճառողը և գնորդը/ կկատարեն վերահաշվարկ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի ֆինանսական հարաբերությունները /լրացուցիչ գումարի վճարում կամ գումարի վերադարձ/: Աճուրդի հաղթողի հետ կնքվելիք առուվաճառքի պայմանագրում այլ դրույթներից բացի կներառվեն նաև դրույթ խողովակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտելու ժամկետի մասին, որը չի կարող մեկ տարուց ավել լինել /ներառյալ թույլտվությունների, համաձայնությունների ստացման և այլ փաստաթղթային աշխատանքների և ապամոնտաժման աշխատանքների ժամկետը/: Եղանակային պայմաններով կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, կողմերի համաձայնությամբ, սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել:
Խումբ 3, Լոտ 3.1 - դեբիտորական պարտավորություններ, որոնք գոյացել են մինչև 2005թ: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը բերված է ցանկ 3-ում, աճուրդի մեկնարկային գինը՝ 1.521.317.700,0 դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.12.2020թ. ժամը 16.00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին` «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30203476400, որպես ստացող նշելով պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ին:
Հայտի ներկայացմանն առնչվող բոլոր հարցերը (բացառությամբ հայտի ներկայացման վերջնաժամկետի), աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, կամ զանգահարելով «Հայգազարդ» ՓԲԸ-ի պատասխանատու աշխատակցին (հեռ. 091 450 574): Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`