Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. Դեկտեմբերի 4-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Գայանե Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
1. Լոտ 1. AUDI A6 3.01 մակնիշի 01RS 001 պետ. համարանիշի ավտոմեքենա: Նույնականացման համարը` WAUAT74F55N080843, արտադրման տարեթիվը` 2004 թիվ, գույնը` դարչնագույն մետալիկ: Շաժիչը` անսարք, բացակայում են նստատեղերը, դիմացի թափարգելը, լուսարձակները: Մետաղական իրանի վրա առկա են դեֆորմացված հատվածներ: Ունի հիմնանորոգման կարիք: Մեկնարկային գինը կազմում է` 1 318 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ` 16069033295414 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գայանե Դավթյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`