Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. նոյեմբերի 10-ին ԱՁ Արա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 4-ին ժամը 15:00 – ին, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով/ հետևյալ մեկ լոտով`
Լոտ.1. ՀՀ Արագածոտնի մարզ, Օշական համայնքում գտնվող, 02-113-0044-0009 կադաստրային ծածկագրով, 0.095 հա մակերեսով տնամերձ հողամաս: Մեկնարկային գինը` 1.968.300 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150002218428422 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները, և բնակիչների վտարումը կրում է գնորդը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`