Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0820/04/18 սնանկության գործով պարտապան «Եվրո Դիզել 14» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Եվրո Դիզել 14» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին նշանակված թիվ ԵԴ/0820/04/18 սնանկության գործով պարտապան «Եվրո Դիզել 14» ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի, աճուրդային վաճառքը՝ բաղկացած 5 լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին թիվ ԵԴ/0820/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Եվրո Դիզել 14» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Եվրո Դիզել 14» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի աճուրդային վաճառք՝ կրկնաճուրդ, բաղկացած հինգ լոտից՝ ստորև ներկայացված հերթականությամբ և մեկնարկային գնով`

Լոտ 1. Մակնիշը՝ GAZ 5204 (GAZ AC 3609), թողարկման տարեթիվը՝ 1988թ, տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ավտոցիստեռն, գույնը՝ կապույտ, շարժիչի համարը՝ 147514, վազքի ցուցմունքը տեղազննման պահի դրությամբ՝ 201455կմ, հաշվառման համարանիշ՝ 886 AA 86, սրահը՝ նստատեղերի մի մասը բացակայում է, դերմանտինե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, շարժիչը՝ բենզինային, տրանսպորտային միջոցի վիճակը՝ վատ վիճակ:
Բեռնատար ավտոմեքենայի անվահեծերը և անվադողերը գտնվում են վատ վիճակում: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա է պատռված հատվածներ, նստատեղերը բացակայում են: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքը չի ստուգվել՝ դրա անհնարինության պատճառով: Թափքի վրա նկատելի են կոռոզիայի ենթարկված և վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Դիմացի լուսարձակները կոտրված են: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Նշված վազքաչափը արտացոլված է եղել տրանսպորտային միջոցի համապատասխան սարքի վրա գույքագրման ժամանակ և երաշխավորված չէ, որ այն ճիշտ է:
Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ բեռնատար տրանսպորտային միջոցի նույնականացման համարի գործարանային պիտակը առկա չէր տրանսպորտային միջոցի վրա գործարանային նախատեսված տեղում և նշված տվյալը տրանսպորտային միջոցի վրա այլ տեղում չի հայտնաբերվել «Եվրո Դիզել 14» ՍՊ Ընկերության տնօրենը գույքագրման ակտով, պահատվության պայմանագրով և գնահատման եզրակացությամբ հաստատել է գույքագրված, ի պահ հանձնված և գնահատված տրանսպորտային միջոցի նույնական լինելը «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի կողմից տրված տեղեկանքում նշված ՏՄ-ի հետ:
Առկա են կիրառված սահմանափակումներ:
Մեքենան գտնվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մոտ՝ Ազատավան գյուղի մերձակա հատվածում:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի քսան տոկոսի չափով և կազմում է 800,000 ՀՀ դրամ:

Լոտ 2. Մակնիշը՝ GAZ 3611, թողարկման տարեթիվը՝ 1988թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ավտոցիստեռն, գույնը՝ կապույտ, նույնականացման համարը՝ XTH531200J1138020, վազքի ցուցմունքը տեղազննման պահի դրությամբ՝ 26083կմ, հաշվառման համարանիշ՝ 886 DD 86, սրահը՝ կտորե երեսպատված:
Մեքենայի անվահեծերը, անվադողերը և սրահը գտնվում են վատ վիճակում: Մեքենայի շարժիչը առկա չէ: Թափքի վրա նկատելի են կոռոզիայի տեղեր որոնք ենթակա են վերանորոգման:
Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Վերը նշված վազքաչափը արտացոլված է եղել տրանսպորտային միջոցի համապատասխան սարքի վրա գույքագրման ժամանակ և երաշխավորված չէ, որ այն ճիշտ է:
Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ բեռնատար տրանսպորտային միջոցի նույնականացման համարի գործարանային պիտակը առկա չէր տրանսպորտային միջոցի վրա գործարանային նախատեսված տեղում և նշված տվյալը տրանսպորտային միջոցի վրա այլ տեղում չի հայտնաբերվել «Եվրո Դիզել 14» ՍՊ Ընկերության տնօրենը գույքագրման ակտով, պահատվության պայմանագրով և գնահատման եզրակացությամբ հաստատել է գույքագրված, ի պահ հանձնված և գնահատված տրանսպորտային միջոցի նույնական լինելը «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի կողմից տրված տեղեկանքում նշված ՏՄ-ի հետ:
Մեքենան գտնվում է ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջանի տարածքում:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի քսան տոկոսի չափով և կազմում է 560,000 ՀՀ դրամ:

Լոտ 3. Մակնիշը՝ МАЗ 5334, թողարկման տարեթիվը՝ 1987թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ավտոցիստեռն, գույնը՝ կապույտ, հենասարքի համարը՝ 97042, վազքի ցուցմունքը տեղազննման պահի դրությամբ՝ 56247կմ, հաշվառման համարանիշ՝ 886 PP 86:
Մեքենան գտվում է ոչ աշխատանքային վիճակում:
Մեքենայի անվահեծերը, անվադողերը և սրահը գտնվում են միջին վիճակում: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման:Մեքենայի շարժիչը լրակազմ չէ, ինչի պատճառով հնարավոր չի եղել ստուգել մնացած հիմնական ագրեգատների վիճակը : Թափքի վրա նկատելի են կոռոզիայի տեղեր որոնք ենթակա են վերանորոգման:
Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Նշված վազքաչափը արտացոլված է եղել տրանսպորտային միջոցի համապատասխան սարքի վրա գույքագրման ժամանակ և երաշխավորված չէ, որ այն ճիշտ է:
Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ բեռնատար տրանսպորտային միջոցի նույնականացման համարի գործարանային պիտակը առկա չէր տրանսպորտային միջոցի վրա գործարանային նախատեսված տեղում և նշված տվյալը տրանսպորտային միջոցի վրա այլ տեղում չի հայտնաբերվել «Եվրո Դիզել 14» ՍՊ Ընկերության տնօրենը գույքագրման կատով, պահատվության պայմնագրով և գնահատման եզրակացությամբ հաստատել է գույքագրված, ի պահ հանձնված և գնահատված տրանսպորտային միջոցի նույնական լինելը «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի կողմից տրված տեղեկանքում նշված ՏՄ-ի հետ:
Մեքենան գտնում է ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջանի տարածքում:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի քսան տոկոսի չափով և կազմում է 1,280,000 ՀՀ դրամ:

Լոտ 4. Մակնիշը՝ GAZ 53 AC-4.2, թողարկման տարեթիվը՝ 1990թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ավտոցիստեռն, գույնը՝ կանաչ (կամ պաշտպանական), նույնականացման համարը՝ XTH531200L1352473, հաշվառման համարանիշ՝ 886 QQ 86:
Մեքենայի անվահեծերից և անվադողերից առկա է միայն մեկը: Սրահը՝ կտորե երեսպատված, գտնվում է վատ վիճակում: Մեքենայի շարժիչը, փոխանցման տուփը և այլ դետալներ առկա չեն: Թափքի վրա առկա չեն որոշ դետալներ: Նկատելի են կոռոզիայի և վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման:
Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Նշված տրանսպորտային միջոցի վազքաչափը արտացոլված չէր համապատասխան սարքի վրա, որի պատճառով այն անհայտ է: Տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում։
Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ բեռնատար տրանսպորտային միջոցի նույնականացման համարի գործարանային պիտակը առկա չէր տրանսպորտային միջոցի վրա գործարանային նախատեսված տեղում և նշված տվյալը տրանսպորտային միջոցի վրա այլ տեղում չի հայտնաբերվել «Եվրո Դիզել 14» ՍՊ Ընկերության տնօրենը գույքագրման ակտով, պահատվության պայմանագրով և գնահատման եզրակացությամբ հաստատել է գույքագրված, ի պահ հանձնված և գնահատված տրանսպորտային միջոցի նույնական լինելը «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի կողմից տրված տեղեկանքում նշված 2-րդ ՏՄ-ի հետ:
Մեքենան գտնվում է ՀՀ, Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի քսան տոկոսի չափով և կազմում է ՝ 160,000 ՀՀ դրամ:

Լոտ 5. Մակնիշը՝ FORD ESCORT, թողարկման տարեթիվը՝ 2005թ., թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ WF0VXXBBAV1P10545, հաշվառման համարանիշ՝ 886 RR 86, շարժիչը՝ դիզելային, 1.8լ.:
Մեքենայի անվահեծերը և անվադողերը գտնվում են միջին վիճակում: Սրահը՝ կտորե երեսպատված, գույնը՝ սև, գտնվում է մաշված վիճակում: Դիմապակու վրա առկա են ճաքեր: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքը չի ստուգվել՝ անհնարինության պատճառով, թերությունների առավել ստույգ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Թափքի վրա նկատելի են կոռոզիայի և վնասված հատվածներ որոնք ենթակա են վերանորոգման: Դիմացի բամպերը բացակայում է, դիմացի լուսարձակները կոտրված են, ֆուրգոնում առկա են վնասված հատվածներ, բեռնախցիկի դռան ծխնիները կոտրված են: Մարտկոցը բացակայում է: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Մեքենայի վազքաչափը համապատասխան սարքի վրա արտացոլված չէր:
Մեքենան գտնվում է Արթիկ քաղաքում:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի քսան տոկոսի չափով և կազմում է ՝ 400,000 ՀՀ դրամ:

Ծանոթություն. Վերը նշված թվով 5 /հինգ/ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը /տեխ. անձնագրերը/ և բաղկացուցիչ մասերը բացակայում են:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «Եվրո Դիզել 14» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402055050000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման /լիազոր մարմնում հաշվառման կանգնեցման/, գույքը գնորդին փոխանցելու, այդ թվում՝ ավտոքարշակի միջոցող տեղափոխելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67 շ., թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`