Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի սնանկության գործով աճուրդ

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ.-ի նոյեմբերի 12-ին կազմակերպված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ.-ի դեկտեմբերի 8-ին, ժամը 14 : 00-ին, Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանի կողմից ք. Երևան, Բագրատունյաց 13, սենյակ 104 հասցեում կանցկացվի Հովհաննես Կարապետի Հովհաննիսյանին գրավի իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Զովունի համայնքում գտնվող 07-029-0161-0060 կադաստարային ծածկագրով 0,71 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով, /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով/: Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է `
Լոտ-1. Կոտայքի մարզ, Զովունի համայնքում գտնվող 07-029-0161-0060 կադաստարային ծածկագրով 0,71 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս:
Մեկնարկային գինը սահմանվում է 2.402.006 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 : 00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ բանկում բացված 1150015574674682 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունների հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`