Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արամայիս Մելքոնյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՁ Արամայիս Մելքոնյանի թիվ ԱՐԴ/0090/04/16 սնանկության գործով 18.11.2020թ-ին նշանակված գույքի կրկնակի աճուրդային վաճառքը մասնակի կայացել է. աճուրդի ընթաքում օտարվել է թիվ 5 լոտի անշարժ գույքը:
18.12.2020թ-ին ժամը 12:20-ին ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-7. 0.1 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Հայթաղ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս Մելքոնյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1678556, տրված 08.09.2000թ./: Մեկնարկային գինը՝ 393.990 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով 2477604707130000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել թղթային եղանակով /նամակով/ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով և էլեկտրոնային հաղորդագրությամբ՝ snank-dataran@mail.ru հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հրապարակային հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`