Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան Արտակ Գրիգորի Հակոբյանի վարկային պարտավորությունների կատարման նպատակով բանկում գրավադրված Հովհաննես Գրիգորի Հակոբյանին պատկանող վարելահողի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Գրիգորի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հայտնում եմ, որ 2020թ. նոյեմբերի 18-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու կապակցությամբ:
Տեղեկացնում եմ, որ 15.12.2020թ., ժամը 16:30-ին <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հասարակական կազմակերպության շենքում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 3-րդ հարկ, թիվ 311 լսարան) կկայանա պարտապան Արտակ Գրիգորի Հակոբյանի վարկային պարտավորությունների կատարման նպատակով երրորդ անձ Հովհաննես Գրիգորի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գյուղատնտեսական նշանակության հողամասի հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, մեկ առանձին լոտով, մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված մեկնարկային գնով.
ԼՈՏ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի <<Իսակով>> թաղամասում գտնվող 0,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0748-0010 ): Հողամասը գտնվում է ոռոգման ջրով ապահովված հատվածում և գտնվում է անմշակ վիճակում:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 363.600 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն կանխիկ կամ փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի թիվ 21 մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի /Արտակ Հակոբյանի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16079001434601 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում վաճառված գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 կամ (077) 89 04 77/:

Հասցե` ք. Երևան, Վիլնյուսի փող., 79 շենք, բն. 14

Հեռ..` (091) 89 04 77, (077) 89 04 77

Վեբ կայք` moderator@moj.am

Էլ. փոստ`