Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ավտոգեն-Մ >> ՍՊԸ-ի գույքն աճուրդով վաճառելու մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ավտոգեն-Մ >> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.11.2020թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 08.12.2020թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<Ավտոգեն-Մ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ N 1. Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց 8-1/1 մասնաշենք: Արտադրամաս 15․922,02 քմ, ենթակայան 70,8քմ, պահեստ 220,8քմ, հողի մակերեսը 2․1284 հա, իրավունքի տեսակը պայմանական սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ, վճարում է գնորդը։ Գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ Մեկնարկային գինն է 807.660.000 ՀՀ դրամ։
Լոտ N 2. Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց 8-1/3 մասնաշենք, որի մակերեսն է 9․314,5քմ, հողի մակերեսը 1,2 հա, իրավունքի տեսակը պայմանական սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ, վճարում է գնորդը։ Գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում Մեկնարկային գինն է 465.660.000 ՀՀ դրամ։
Լոտ N 3. Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց 8-5 վարչական շենք, որի մակերեսը 2․474,25քմ, պարիսպ 6,9քմ, հողի մակերեսը 0,2807 հա, իրավունքի տեսակը պայմանական սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ, վճարում է գնորդը։ Գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ։ Մեկնարկային գինն է 136.890.000 ՀՀ դրամ։
Լոտ N 4. Լոռու մարզ, ք․Վանաձոր, Ռ․Բոշյան փողոց, 10-1/1 հողանաս,, որի մակերեսն է 0,7381 հա, իրավունքի տեսակը պայմանական սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ, վճարում է գնորդը։ Գրավադրված չէ։ Մեկնարկային գինն է 48.690.000 ՀՀ դրամ։
Լոտ N 5. Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան հրապարակ 1/20-1 հողանաս,, որի մակերեսն է 0,0116 հա, իրավունքի տեսակը պայմանական սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ, վճարում է գնորդը։ Գրավադրված չէ։ Մեկնարկային գինն է 824.000 ՀՀ դրամ։
Լոտ N 6. Թվով 134 անուն հաստոցներ, գրասենյակային պարագաներ: ¶ñ³í³¹ñí³Í ã¿։ Մեկնարկային գինն է 52.313.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Արդշինբանկ, հ/հ 2480102599630000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Ավտոգեն-Մ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2 բն.21

Հեռ..` +374 94 407 182

Էլ. փոստ`