Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Վոլոդյայի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Վոլոդյայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 19-ին ժամը 10:15-ին նշանակված Աշոտ Վոլոդյայի Ավետիսյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:15-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված Աշոտ Վոլոդյայի Ավետիսյանի գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1 - ՀՀ ք.Երևան, Շենգավիթ Մանանդյան 33/25 հասցեի անշարժ գույք - հողամասի մակերեսն ըստ սեփականության իրավունքի գրանցման 19.04.2013թ. թիվ 19042013-01-0129 վկայականի՝ 0.00093 քմ, շինության մակերեսը՝ 6.5 քմ, շինության տեսակը՝ պոմպակայան, հողամասի կադաստրային արժեքը կազմում է 42,073.20 ՀՀ դրամ, որը ներառված չէ շուկայական արժեքի մեջ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 299,390 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են Աշոտ Վոլոդյայի Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 19300459014000 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +37499606600

Էլ. փոստ`