Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՋի Վի՚ ՍՊԸ–ի պարտավորությունների դիմաց ՙՅունաբանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքիկրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՋի Վի՚ ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 29-ին հայտարարված ՙՋի Վի՚ ՍՊԸ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 09-ին, ժամը 12:30-ին ՙՋի Վի՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՋի Վի՚ ՍՊԸ–ի պարտավորությունների դիմաց ՙՅունաբանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով:
Լոտ-4 ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի խճուղի հասցեում գտնվող անշարժ գույք և հողամաս:
Գույքը իրենից ներկայացնում է 1747,64 քմ ընդհանուր մակերեսով արտադրական շինություններ և 0,9 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ շինությունների կառուցման համար: Գնորդը պետք է վճարի հողի կադաստրային արժեքը:
Գույքի մեկնարկային գինը՝ 15.477.138 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում են կանխիկ ՙՋի Վի՚ ՍՊԸ դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 2472302612390000 ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`