Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռոբերտ Պատվականի Ներսեսյանի սեփականության իրավունքով պատկանող, <<Յունիբանկ>>ԲԲԸ-ում գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռոբերտ Պատվականի Ներսեսյանի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76հոդված

2020թ. Նոյեմբերի 17-ին կազմակերպված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 17-ին ժամը 13:30-ին Ռոբերտ Պատվականի Ներսեսյանի սնանկության գործով (ԵԴ0478/04/18) կառավարիչ՝ Արտակ Ալբերտի Հարությունյանի (ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ հեռ.093464643) կողմից ՀՀ ք.Գյումրի,Գ.Նժդեհի 26 շենք հասցեում /3-րդ հարկ,33 սենյակ/ կանցկացվի Ռոբերտ Պատվականի Ներսեսյանի սեփականության իրավունքով պատկանող, <<Յունիբանկ>>ԲԲԸ-ում գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1ԼՈՏ`
ԼՈՏ 1.ՀՀ ք.Երևան Ֆ.Տոլբուխինի փ.2 շենք 5 հասցեում գտնվող բնակարան,շենքի տիպը –քարե կրող պատեր,շինության տեխ.վիճակը-լավ,2 հարկանի շենքի 2-րդ հարկ,ընդհանուր մակերեսը 170.44 քմ,դռները մետաղական,ներքին դռները փայտյա-գերազանց վիճակ,սենյակների և խոհանոցի ներքին հարդարումը-գերազանց վիճակ,արտաքին հարդարման վիճակը –լավ,ներքին հարդարումը գերազանց, սեփ.իրավունքի վկայական 2543341 -85.171.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ ,իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի Ռոբերտ Պատվականի Ներսեսյանի սնանկության գործով հ/հ 1150020826636604 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

Հասցե` ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`