Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անահիտ Գևորգի Հարությունյանին և Լիլիա Ռոբերտի Հարությունյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հյատարարություն

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անահիտ Գևորգի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76հոդված

2020թ. Դեկտեմբերի 17-ին ժամը 12:30-ին Անահիտ Գևորգի Հարությունյանի սնանկության գործով (ՇԴ1/0075/04/16) կառավարիչ՝ Արտակ Ալբերտի Հարությունյանի (ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 ,/3-րդ հարկ/ հեռ.093464643) կողմից ՀՀ ք.Գյումրի,Գ.Նժդեհի 26 շենք հասցեում /3-րդ հարկ,33 սենյակ/ կանցկացվի Անահիտ Գևորգի Հարությունյանին և Լիլիա Ռոբերտի Հարությունյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1ԼՈՏ`
ԼՈՏ 4. ք.Երևան,Շերամի փող.1շենքի,թիվ 1 հասցեում գտնվող բնակարան,գտնվում է քաղաքի ծայրամասում,Անի թաղամասում,5հարկանի շենքի 1-ին հարկ,ընդհանուր մակերեսը 47.64 քմ,դրսի դուռը մետաղական,արտաքին հարդարման վիճակը -միջին,ներքին հարդարման վիճակը վատ,անշարժ գույքի գրանցման վկայական թիվ 1589417,տրված 08.08.2003թ -13.864.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը ոսկյա զանգվածների համար կազմում է 1.000 ՀՀ դրամ ,իսկ անշարժ գույքի համար 100.000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի Անահիտ Գևորգի Հարությունյանի սնանկության գործով հ/հ 1150016121301313 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

Հասցե` ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`