Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանի կողմից գրավադրված, <<Ինեկոբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող, Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76հոդված

2020թ.-ի Նոյեմբերի 19-ին կազմակերպված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 17-ին ժամը 13:30-ին Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանի սնանկության գործով (ՍնԴ 0706/04/19 ) կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Գ.Նժդեհի 26 շենք հասցեում /3-րդ հարկ,33 սենյակ/ կանցկացվի Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանի կողմից գրավադրված, <<Ինեկոբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող, Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1ԼՈՏ`
ԼՈՏ 1. ՀՀ ք.Վանաձոր,Բանակի փ.թիվ 39/2 հասցեում գտնվող անշարժ գույքը,հողամասի մակերեսը 84 քմ,շինության մակերեսը 39.8 քմ.,2 հարկանի,շինությունը բաղկացաց է երկու մասից ավտոտնակից և տնտեսական սենյակից,պատերը տուֆ և բլոկ,պատուհաները մետաղական ճաղավանդակով,արտաքին հարդարումը միջին,ներքին հարդարումը վատ,բարեկարգումը բացակայումը (սեփ.իրավունքի վկայական 1848644,16.05.2011թ) -3..037.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է 50.000 ՀՀ դրամ ,իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի Վահագն Ժիրայրի Ամիրբեկյանի սնանկության գործով հ/հ1150019636996952 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

Հասցե` ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`