Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԳԼՈԲԱԼ ԲՐԵԴ»ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.10.2020թ.-ին «ԳԼՈԲԱԼ ԲՐԵԴ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 15.12.2020թ ժամը 15:30-ին «ԳԼՈԲԱԼ ԲՐԵԴ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի «ԳԼՈԲԱԼ ԲՐԵԴ»ՍՊԸ-ի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 2 լոտով.
ԼՈՏ-1. «KUMKAYA LIDER»150. L11031 1M40 մոդելի հացի վառարան,արտադրության տարեթիվը՝ 2009թ., արտադրությունը՝ Թուրքիա, տեսակը ցիկլոթերմիկ 4 հարկանի, թխման մակերեսը կազմում է 15 քմ, սարքավորման ընդհանուր քաշը` 4.4 տոննա, սարքին վիճակում, ապրանքային տեսքը մասնակի կորցրած: Սարքավորման ընդհանուր ֆիզիկական մաշվածության աստիճանը ոչ էական, արտաքին տեսքի և տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը միջին: Մեկնարկային գինը՝ 1.961.540 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2.«ՕPEL CՕMBՕ-1.4»մակնիշի պետ համարանիշը՝ 377 US 29 ավտոմեքենա, թափքի տեսակը՝ բեռնատար, թողարկման տարեթիվը՝ 1997թ, նույնացման համարը՝ WԳL0000771V3054780, գույնը՝ սպիտակ: Մեքենայի շարժիչը ընթացքային մասը հիմնական վերանորոգման կարիք ունի: Մեքենայի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ բավարար: Սալոնը՝ կտորապատ, միջին մաշվածության, վատ վիճակի: Մեկնարկային գինը՝ 282.726 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով«Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված«ԳԼՈԲԱԼ ԲՐԵԴ»ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477604801750000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 51-52-31)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ ք.Վեդի Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 51 52 31

Էլ. փոստ`