Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՎԵՐՆԱՇԵՆԻ ԱԳՐՈՒՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.10.2020թ.-ին «ՎԵՐՆԱՇԵՆԻ ԱԳՐՈՒՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 15.12.2020թ-ին ժամը 15:40-ին «ՎԵՐՆԱՇԵՆԻ ԱԳՐՈՒՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի «ՎԵՐՆԱՇԵՆԻ ԱԳՐՈՒՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք`
ԼՈՏ-7 0.03հա գյուղատնտեսական նշանակության հողամաս/պտղատու այգի/ Վայոց Ձորի մարզ Չիվա համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է«ՎԵՐՆԱՇԵՆԻ ԱԳՐՈՒՄՊԵՔՍ»ՍՊԸ-ին /սեփ. իրավունքի վկայական թիվ 08112012-10-0029, տրված 08.11.2012թ./: Մեկնարկային գինը` 176.491 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով«Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով հատուկ հաշվին՝ 2477604678000000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 515231)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ ք.Վեդի Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 51 52 31

Էլ. փոստ`