Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐՏՅՈՄ ՍԱՀԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԱՃՈՒՐԴ) ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտյոմ Սահակի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Մակարն Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արտյոմ Սահակի Պետրոսյանի (Պարտապան) սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 11.12.2020 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի Պարտապանին պատկանող ստորև նշված անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտերով․

Լոտ 1. Պարտապանին պատկանող Արարատի մարզ, Ջրաշեն համայնքում գտնվող անշարժ գույքը (տվյալ անշարժ գույքում ներառված է նաև թվով հարյուր քսանինը հատ պտղատու ծառեր) (սեփականության վկայական թիվ 2374842 տրված 12․10․2009թ.-ին):
Հողամասի տվյալները՝ կադաստրային ծածկագիրը՝ 01-004-090-011, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման համար, հողամասի չափը՝ 0,83 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, երկրաչափական տեսքը՝ անկանոն բազմանկյունաձև, իրավունքի տեսակը` սեփականություն։
Մեկնարկային գինը` 1,049,995 ՀՀ դրամ:

Լոտ 3. Պարտապանին պատկանող Տավուշի մարզ, գյուղ Գանձաքարում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 2203665 տրված 11․07․2006թ.-ին):
Հողամասի տվյալները՝ կադաստրային ծածկագիրը՝ 11-001-0249-0007, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ խոտհարք, հողամասի չափը` 0,0573 հա, երկրաչափական տեսքը՝ անկանոն բազմանկյունաձև, Ճակատային եզրագիծը՝ գլխավոր փողոցի հետ 57մ, իրավունքի տեսակը` սեփականություն։ (Երևան-Իջևան ավտոճանապարհ, Իջևան քաղաքի մուտքի աջակողմյան հատված)։
Մեկնարկային գինը` 2,436,202 ՀՀ դրամ:

Լոտ 5. Պարտապանին պատկանող Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնքում գտնվող անշարժ գույքը (տվյալ անշարժ գույքում ներառված է նաև թվով մեկ պտղատու ծառ) (սեփականության վկայական թիվ 19062012-07-0193 տրված 19․06․2012 թվականին):
Հողամասի տվյալները՝ կադաստրային ծածկագիրը՝ 07-042-0397-0005, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, երկրաչափական տեսքը՝ կանոնավոր բազմանկյունաձև, հողամասի չափը՝ 0,139549 հա, իրավունքի տեսակը` սեփականություն։ Հողամասը գտնվում է լոտ 6-ի հարևանությամբ։
Մեկնարկային գինը ` 2,015,937 ՀՀ դրամ:

Լոտ 6․ Պարտապանին պատկանող Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնքում գտնվող անշարժ գույքը (տվյալ անշարժ գույքում ներառված է նաև թվով ութ պտղատու ծառ) (սեփականության վկայական թիվ 29082012-07-0247 տրված 29․08․2012 թվականին): Հողամասի տվյալները՝ կադաստրային ծածկագիրը՝ 07-042-1052-0011, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք, երկրաչափական տեսքը՝ կանոնավոր բազմանկյունաձև, հողամասի չափը 0,055335 հա, իրավունքի տեսակը` սեփականություն։ Հողամասը գտնվում է լոտ 5-ի հարևանությամբ։
Մեկնարկային գինը` 843,197 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (անդորրագիրը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են մասնակցության նախավճար, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Մասնակցության նախավճարը ենթակա է վճարման Արտյոմ Սահակի Պետրոսյանի սնանկության գործով թիվ 2471202677590000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում է առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (044-200-454)՝ աշխատանքային օրերին 09։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`