Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Լիբրետո> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձին սեփակականության իրավունքով պատկանող <Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան> ՓԲԸ-ում գրավադրված՝ հետեւյալ գույքերի աճուրդի մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Լիբրետո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից` 08.12.2020թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կանցկացվի <Լիբրետո> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձին սեփակականության իրավունքով պատկանող <Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան> ՓԲԸ-ում գրավադրված՝ հետեւյալ գույքերի աճուրդը ՝ բաց դասական եղանակով, երկու առանձին լոտով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 181.800.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 մակնիշի XWB7T12ZB7A023189 նույնականացման համարով, 399OO64 համարանիշի ավտոմոբիլի: Լոտ 1 մեկնարկային գինն է` 500.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 ք.Երևան, Սունդուկյան փող, թիվ 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, 3-րդ գոտի, պատերը տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ ե/բ, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակը՝ մանրահատակ և սալիկապատ, սանհանգույցի պատերը և հատակը սալիկապատ են: Լոտ 2 մեկնարկային գինն է` 181.300.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 5%-ը: Աճուրդի մասնակցության նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Լիբրետո>ՍՊԸ-ին 2473605248850000 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/104

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`