Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Աշոտի Սարգսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Աշոտի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 18-ին 16:30-ին Կարեն Աշոտի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի Կարեն Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող աճուրդը: Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2 /երկու/ լոտից:
Լոտ N 1 – Շարժական գույք - ‹‹BMW 525I›› մակնիշի 35 DV 594 պետ.համարանիշի, 1993թ. արտադրության, գույնը` մոխրագույն արծաթագույն, փոխանցման տուփը` մեխանիկական, ՏՄ տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը` ՍԵԴԱՆ, շարժիչի հզորություն` 192 Ձ.ՈՒ./ 141 ԿՎՏ, վառելիքի տեսակը` բենզին, WBAHD510X0BG60568 նույնականացման համարի ավտոմեքենա: Լոտի մեկնարկային գինը` 210,000 (երկու հարյուր տաս հազար) ՀՀ դրամ:
Լոտ N 2 – Շարժական գույք - ‹‹VOLKSWAGEN PASSAT 1.8T›› մակնիշի 13 SU 604 պետ.համարանիշի, 1998թ. արտադրության, գույնը` սև մետալիկ, փոխանցման տուփը` մեխանիկական, ՏՄ տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը` ՍԵԴԱՆ, շարժիչի հզորություն` 150 Ձ.ՈՒ./ 110 ԿՎՏ, վառելիքի տեսակը` բենզին, WVWMA63B1XE245756 նույնականացման համարի ավտոմեքենա: Լոտի մեկնարկային գինը` 180 (մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Կարեն Աշոտի Սարգսյանի սնանկության 11813017202600 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2020թ. դեկտեմբերի 11-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ՝ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ` Ս.Ավագյան հեռ. 077-454587:

Հասցե` ՀՀ, ք.Երևան Բաղրամյան 85, բն.50

Հեռ..` +374 77 45 45 87

Էլ. փոստ`