Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Սերոժի Սեդրակյանի գույքի կրկնաճուրդի մասին մասին

21.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գրիգոր Սերոժի Սեդրակյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


Գրիգոր Սերոժի Սեդրակյանի գույքի 20.11.2020թ.-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ.-ին ժամը 13:00-ին ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 սենյակում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Գրիգոր Սերոժի Սեդրակյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար, <<Յունիբանկ>>ԲԲԸ-ում գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքի կրկնաճուրդ- վաճառքը, մեկ առանձին լոտով բաց դասական եղանակով՝
Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1 ՀՀ Արարատի մարզ, Դալար համայնք, Գրիբաեդով փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող բնակելի տուն (243.48քմ մակերեսով բնակելի տունը կառուցվել է 1390.9քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ: Մուտքի դուռը փայտե, ներսի դռները փայտե: Պատուհանները՝ 2-րդ հարկում գտնվող, մետաղապլաստե, 1-ին հարկում գտնվողները փայտե: Տանիքը ՝ թիթեղյա վահանակներ:
Հողամասը որոշակիորոն բարեկարգված է, առկա են պտղատու ծառեր: Հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 243.48քմ մակերեսով, օժանդակ շինություն՝ 164.62քմ մակերեսով և ինքնակամ շինություն՝ գոմ՝ 24.92քմ մակերեսով:
Օժանդակ շինությունը իրենից ներկայացնում է 2 հարկանի քարե շինություն: Տանիքը կատարված է ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, պատուհանները փայտե, դռները մետաղական, փայտե:
Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է` 3 400 000.00 ( երեք միլիոն չորս հարյուր հազար ) ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է ընտանիքով , որի հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից։ Գույքի վաճառքի նոտարական վավերացման , գրանցման /այդ թվում հնարավոր վտարման հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 15100951394713 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2.), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գրիգոր Սեդրակյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Մանուկյանին ՝ հեռ. 077 195570։

Հասցե` ՀՀ ք.Արմավիր,Շահումյան 16/9

Հեռ..` +374 77195570

Էլ. փոստ`