Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Թամարա Ալգուլյանի գույքի կրկնաճուրդի մասին։

21.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Թամարա Ալգուլյանի սնանկության գործով կառավարիչ` Ս. Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


Թամարա Ալգուլյանի գույքի 20.11.2020թ.-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020 թ.-ին ժամը 14։00-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Թամարա Ալգուլյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ- վաճառքը, թվով 2 առանձին լոտերով բաց դասական եղանակով։
ԼՈՏ-1 ՀՀ, ք.Երևան Նոր-Նորք համայնք, 5–րդ մ/շ, 13³ շենք, / Գայի պողոտա 57 շենք /թիվ 1 բնակարանի (75.2 քմ մակերսով, 9 հարկանի շենքի 1–ին հարկում , առաստաղի բարձրությունը 2.7 մետր մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, պատուհանները մետաղապլաստ, պատերը պաստառ , հատակը մասամբ մանրատախտակ մասամբ կերամիկական սալիկներ, առաստաղը ներկանյութ / ընդհանուրը միջին որակի/ ):
Սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը /հին սալիկներ միջին որակի /, գրավադրված <<Արֆին>> վարկային միություն>> ՍՊԸ-ում։
Անշարժ գույքը ծանրաբեռնված է ընտանիքով , որի հնարավոր վտարման հարցը կարգավորվում գնորդի կողմից։
Գույքի վաճառքի նոտարական վավերացման , գրանցման /այդ թվում հնարավոր վտարման հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից։
Մեկնարկային գինը Լոտ1–ի համար սահմանվել է`12 420 000.00 (տասերկու միլիոն չորս հարյուր քսան հազար)ՀՀ դրամ։
Լոտ 2. թվով 12 անվանում գույքեր ՝ Վարսահարդարման աթոռ 4 հատ, Վարսահարդարման հայելի 4 հատ, Վարսահարդարման լվացարան 2 հատ, Կոսմետոլոգիական բազկաթոռ 2 հատ, ՈՒլտրաձայնային սարք 1 հատ, Կոսմետոլոգիական կոմբայն 1 հատ, Մատնահարդարման սեղան1 հատ, Ոտնահարդարման աթոռ 1 հատ, Ոտնահարդարման սարք 1 հատ, պահարաններ 4 հատ, Լվացարան 1 հատ, Լոգախցիկ 1 հատ / օգտագործված/։
1. Վարսահարդարման աթոռ 4 հատ 25000.00 100 000.00 ՀՀ դրամ
2. Վարսահարդարման հայելի 4 հատ 15 000.00 60 000.00 ՀՀ դրամ
3. Վարսահարդարման լվացարան 2 հատ 40 000.00 80 000.00 ՀՀ դրամ
4. Կոսմետոլոգիական բազկաթոռ 2 հատ 60 000.00 120 000.00 ՀՀ դրամ
5.ՈՒլտրաձայնային սարք 1 հատ 45 000.00 45 000.00 ՀՀ դրամ
6. Կոսմետոլոգիական կոմբայն 1 հատ 90 000.00 90 000.00 ՀՀ դրամ
7.Մատնահարդարման սեղան 1 հատ 10 000.00 10 000.00 ՀՀ դրամ
8.Ոտնահարդարման աթոռ 1 հատ 15 000.00 15 000.00 ՀՀ դրամ
9.Ոտնահարդարման սարք 1 հատ 30 000.00 30 000.00 ՀՀ դրամ
10.Պահարաններ 4 հատ 13 000.00 52 000.00 ՀՀ դրամ
11.Լվացարան 1 հատ 30 000.00 30 000.00 ՀՀ դրամ
12.Լոգախցիկ 1հատ 30 000.00 30 000.00 ՀՀ դրամ
Ընդամենը 662 000.00 (վեց հարյուր վաթսուն երկու հազար ) ՀՀ դրամ։
Մեկնարկային գինը Լոտ 2–ի համար սահմանվել է` 662 000.00 (վեց հարյուր վաթսուն երկու հազար ) ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 151008893155331 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ քԵրևան, Օտյան 53/2.), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանին՝ հեռ. 077 19 55 70

Հասցե` ՀՀ ք.Արմավիր,Շահումյան 16/9

Հեռ..` +374 77195570

Էլ. փոստ`