Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդ

16.10.2020թ. . հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
18.12.2020թ. ժամը 13:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <<Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք:, մեկ լոտո:
Լոտ-1 ՀՀ ք.Երևան, Արաբկիր համայնք, Երզնկյան փողոց թիվ 53 հասցեում գտնվող բնակելի տուն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 10042013-01-0036, ըրված 10.04.2013թ./: Լոտն իր մեջ ներառում է` բնակելի տուն, երկհարկանի շինություն, իր ձեղնահարկով և նկուղային հարկով, տանիքը եռանկյունաձև է, իրականացված է ալիքաձև մետաղական վահանակներով,, մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները փայտյա են, պատուհանները մետաղապլաստյա, հատակը երեսապատված է մասամբ մանրահատակով, մասամբ կերամիկական սալիկներով, ընդհանուր մակերեսը կազմում է` 712.5քմ, ավտոտնակ` 20.2քմ, բնակելի տուն` 639.4քմ, ավոնակ` 22.3քմ, շվաքարան` 3.9թ:
Լոտի մեկնարկային արժեքն է ընդամենը` 179.892.246 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է: Բնակիչների հետագա հնարավոր վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին հաջորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան-25, Այգեստան 11/189

Հեռ..` +374 91 54 32 07

Էլ. փոստ`