Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխության քննարկման համար հրավիրված պարտատերերի ժողովի ծանուցում

23.11.2020

Տիպ` ֆինանսական առողջացման ծրագրի (ծրագրերի) քննարկման նպատակով ժողովի հրավիրման մասին
Հայտատու` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդված

Ի գիտություն «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության բոլոր պարտատերերին.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017թ. թիվ ԵԿԴ/0047/04/17 վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Դատարանի 21.12.2017թ. որոշմամբ նշանակվել եմ պարտապանի սնանկության գործով կառավարիչ:
Դատարանի 25.06.2018թ.-ի որոշմամբ հաստատվել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը:
20.07.2020թ.-ին «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը Դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխություն, որի քննարկման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ 2020թ.-ի դեկտեմբերի 8-ին ժամը 14:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցեն՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ, 3-րդ հարկ/ հրավիրվում է ժողով:
Ժողովին պետք է ներկայանալ՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ լիազորագրով և անձնագրով:

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`