Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արծրուն Սարիբեկյանի պարտավորությունների ապահովման համար ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված Արծրուն Սարիբեկյանին և երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արծրուն Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 20-ին Արծրուն Սարիբեկյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ ճլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին Արծրուն Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Արծրուն Սարիբեկյանի պարտավորությունների ապահովման համար ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված Արծրուն Սարիբեկյանին և երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն 8-րդ փող., թիվ 20 գտնվող անշարժ գույքը: Բնակելի տան նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 313.9 քմ: Հարթակ, պատշգամբ՝ առկա: Ներքին հարդարում՝ մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փայտյա, բավարար որակի, պատուհանները՝ փայտյա: Հատակը՝ 1-ին հարկ՝ փայտյա լավ որակի, նկուղային հարկ՝ բետոնածածկ, ընդհանուր գաջված, սանհանգույցը՝ երկու սանհանգույցների պատերը և հատակը ցեմենտ-ավազով սվաղված են: Տեղադրությունը՝ դիրքը՝ բավարար: Էլ.հոսանքով, խմելու ջրով ապահոված է, գազամատակարարման համար կա հնարավորություն: Հողատարածքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 2200 քմ, ճակատային մասը՝ մոտ 35մ, ձևը՝ բազմանկյուն, գտնվում է բարեկարգ վիճակում, առկա են պտղատու ծառեր և բանջարանոցային կուլտուրաներ: ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն 8-րդ փող., թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության վկայականի համար՝ 1498409, գրավի իրավունքի վկայականի համար՝ 0180450: Անշարժ գույքը գրավադրված է <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 4.632.551 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արծրուն Սարիբեկյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530440837000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`