Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկարամ Մելքոնյանի պարտավորությունների համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկարամ Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 19-ին Հայկարամ Մելքոնյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով::
2020թ. դեկտեմբերի 09-ին, ժամը 13:30-ին Հայկարամ Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Հայկարամ Մելքոնյանի պարտավորությունների համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք համայնք, Շիրազի փող., թիվ 3 գտնվող անշարժ գույքը: Հողատարածքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 1404 քմ, ճակատային մասը՝ մոտ 32,0մ, ձևը՝ բազմանկունաձև, գտնվում է բարեկարգ վիճակում: Հողատարածքի վրա առկա է ինքնակամ շինություն, որը ծառայում է որպես բնակելի տուն: Ինքնակամ շինության /բնակելի տան/ նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 327,2 քմ: Հարթակ, պատշգամբ՝ առկա: Ներքին հարդարում՝ մուտքի դուռը՝ մետաղական դարպաս, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա: Հատակը՝ փայտյա, պատերը՝ ջրաէմուլսիոն լուծույթով հարդարված, հին վերանորոգում, սանհանգույցը՝ դրսում: Տեղադրությունը՝ դիրքը՝ բավարար: Էլ.հոսանքով, խմելու ջրով, գազով ապահոված է: ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք համայնք, Շիրազի փող., թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության վկայականի համար՝ 2709710, գրավի իրավունքի վկայականի համար՝ 0185595: Անշարժ գույքը գրավադրված է <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Հողատարածքի արժեքը կազմում է 721.032 ՀՀ դրամ, ինքնական շինության /բնակելի տան/ արժեքը կազմում է 3.648.209 ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 4.369.241 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Հայկարամ Մելքոնյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530445489000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`