Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմոնդ Լեոնի Մեհրաբիին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմոնդ Լեոնի Մեհրաբիի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 19-ին Արմոնդ Լեոնի Մեհրաբիի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով::

2020թ. դեկտեմբերի 09-ին, ժամը 15:00-ին Արմոնդ Լեոնի Մեհրաբիի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Արմոնդ Լեոնի Մեհրաբիին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական տարածք, 62-րդ թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույք, որն իրենից ներկայացնում է հողամաս, որի վրա առկա են կիսակառույց շինություններ:Շինությունները մեկ հարկանի են, առկա են միայն պատերի մի մասը, հողամասը ռելիեֆային է և մի մասով պարսպապատված է: Անշարժ գույքի նկարագիրը՝ հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,057հա, հողամասի վրա առկա է կիսակառույց այգետնակ՝ 54,5քմ, ջրավազան մակերեսեը՝ 13,5քմ, ավտոտնակի մակերեսը՝ 31,4քմ, ինչպես նաև առկա են 26քմ մակերեսով և 38խմ ծավալով պարիսպ: Սեփականության վկայականի համար՝ 13032020-07-0143, գաղտնաբառ՝ I3FLBI7UAZBP:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 4.527.090 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արմոնդ Լեոնի Մեհրաբիիի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530446354000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`