Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Լենա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառքի մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՍԵրյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ-ի դեկտեմբերի 15-ին ժամը 15-30-ին անհատ ձեռնարկատեր Լենա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Լենա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Աթոյան փողոց, թիվ 49/3 հասցեի՝ 47,5 քմ. մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի (սեփականության իրավունքի վկայական թիվ 12122016-01-0143) հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառք` բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. Անհատ ձեռնարկատեր Լենա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Աթոյան փողոց, թիվ 49/3 հասցեի՝ 47,5 քմ. Մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի (սեփականության իրավունքի վկայական թիվ 12122016-01-0143), լոտ 1-ի մեկնարկային գինը 797 162 (յոթ հարյուր իննիսունյոթ հազար մեկ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ է:
Բնակելի կառուցապատման հողամասը ունի ուղանկյունաձև երկրաչափական տեսք, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված է, գտնվում է Աթոյան փողոցի հարևանությամբ, մակերեսը կազմումէ 47,5 քմ.: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5 տոկոսը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղում բացված 2473605385130000 հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող անձ է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր (բացի կիրակի) ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք. Երևան, Եղ. Թադևոսյան ,12/5,բն.27

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`