Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչատուր Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Խաչատուր Դիլանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12:15-ին Խաչատուր Դիլանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Խաչատուր Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը բաց դասական եղանակով երկու լոտերով.
Լոտ 1- ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, անշարժ գույք՝ գործառնական նշանակությունը՝ տնամերձ, հողամասի մակերեսը՝ 0.08 հա, հեղամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազմանկյուն ճակատային մասը մոտ 23.0 մ, հողամասի թեքությունը՝ հարթ, մոտեցող ճանապարհը՝ գրունտային, կադաստրային ծածկագիր 03-058-065-008, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականության վկայականի համար՝ 072940:
Լոտի մեկնարկային գինը կազմում է է 3.466.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, անշարժ գույք՝ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության, հողամասի մակերեսը՝ 0.22 հա, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյուն ճակատային մասը մոտ 32,4մ, հողամասի թեքությունը՝ հարթ, մոտեցող ճանապարհը՝ գրունտային, կադաստրային ծածկագիր 03-058-220-004, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականության վկայականի համար՝ 0308157:
Լոտի մեկնարկային գինը կազմում է է 2.323.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Խաչատուր Դիլանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530447600000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`