Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ,,Սովտրանս-Ավտո,, ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ,,ՍՈՎՏՐԱՆՍ-ԱՎՏՈ,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ նոյեմբերի 20-ին ,,Սովտրանս-Ավտո,, ՍՊԸ-ի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 18-ին ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից քաղաք Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ,,Սովտրանս-Ավտո,, ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը` բաց դասական եղանակով: Գույքի աճուրդը իրականացվելու է 1լոտով.
ԼՈՏ 1.ՀՀ Արարտի մարզ, Դվին համայնք, Օրբելի փողոց, թիվ 25 հասցեում գտնվող ավտոտնակ/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30112016-03-0029, տրված 30.11.2016թ.-ին, կադաստրային ծածկագիրը՝ 03-040-0025-0002, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, իրավունքի տեսակը՝ գրավ, գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Գրիգորի Եփրեմյանին և գրավադրված է ,,Ինեկոբանկ,, ՓԲԸ-ում, հաջորդող գրավի/հիփոթեքի/ Պայմանագիր թիվ G16/108657, կնքված՝ 25.11.2016թ., գրանցված սեղանամատյանում՝ 5011-ով/: 301,5 քմ մակերեսով ավտոտնակը, 13,5 քմ մակերեսով պահակատունը և 92,4 քմ մակերեսով պարիսպը կառուցվաց են 4700 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա : Ավտոտնակի շահագործման տարեթիվը 1970-ական թվականների է: Պատերի շարվածքը քարից է, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, տանիքը՝ թիթեղյա վահանակներ: Ներքին հարդարումը՝ հին վերանորոգում: ԼՈՏ 1-ի մեկնարկային գինն է 4.716.630 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար հայտին կից պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ ,,Սովտրանս-Ավտո,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված ,,Սովտրանս-Ավտո,, ՍՊԸ-ի սնանկության 1150006698008082 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցեն` ք. Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել ամեն հինգշաբթի օր՝ ժամը 16:00-18:00 սահմաններում՝ այցելելով ՀՀ Արարտի մարզ, Դվին համայնք, Օրբելի փողոց, թիվ 25 հասցե: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար դիմել կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`