Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1660/04/19 սնանկության գործով պարտապան Հայկազ Թորգոմի Ղուկասյանի կողմից պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնած վարկային պատավորությունների կատարման նպատակով որպես ապահովման միջոց, գրավադրված Կարինե Վաղինակի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի` կրկնաճուրդի, կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկազ Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Հայկազ Ղուկասյանի սնանկության գործով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդային վաճառքը՝ կրկնաճուրդը, բաղկացած մեկ լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին թիվ ՍնԴ/1660/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Հայկազ Թորգոմի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1660/04/19 սնանկության գործով պարտապան Հայկազ Թորգոմի Ղուկասյանի կողմից պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնած վարկային պատավորությունների կատարման նպատակով որպես ապահովման միջոց, գրավադրված Կարինե Վաղինակի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառք, բաղկացած մեկ լոտից՝ ստորև ներկայացված հերթականությամբ և մեկնարկային գնով`
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փողոց, 46 շենք, թիվ 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բնակարանը: Բնակարանը գտնվում է 3 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագրերը ըստ առանձին շինությունների՝ կադաստրային ծածկագիրն է՝ 01-006-0105-0001-019-003, սեփականության վկայականի համար՝ 1047605, տրված՝ 24.02.2003թ., շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ քարե, բնակարանի մակերեսը՝ 120.3 քմ, դռները՝ մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե շրջանակներով, ներքին հարդարումը՝ միջանցքի, հյուրասենյակի և սենյակների հատակները մանրատախտակ են, խոհանոցի հատակը սալիկապատ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը՝ առանձին, պատերն ու հատակը երեսպատված են սալիկներով, կոմունիկացիաներ՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:
Բնակարանը բաղակացած է 4 /չորս/ սենյակից, խոհանոցից և երկու սանհանգույցից և բաց պատշգամբից:
Ներքին հարդարումը.
Ընդհանուր առմամբ, բնակարանի ներքին հարդարումը, տեղազննման օրվա դրությամբ, գտնվում էր միջին վիճակում: Գնահատման վեց (1-ից 6, որտեղ 1-ը ամենավատն է, իսկ 6-ը՝ ամենալավը) բալանոց համակարգում ներքին հարդարման ցուցանիշը համապատասխանում է 4-րդ կատեգորիային:
Նշված անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը), անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով և կազմում է ՝ 70,530,750 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Հայկազ Թորգոմի Ղուկասյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150012115525591 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`