Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 14.10-ին <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2020թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 14.00-ին <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 11. Որը բաղկացած է՝ 36 ենթալոտերից, ինչպես նաև հայտնվում է, որ լոտերում առկա գույքերը հնարավոր է վաճառել նաև մանրածախ կարգով՝ ըստ գնորդի պահանջարկի, կամ անհրաժեշտության, /ցանկը կցվում է/ <ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված 36 /երեսունվեց/ անվանում շրջանառության մեջ գտնվող գույքը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր շինարարական ապրանքներ, այն ենթակա է վաճառքի առանձնացված լոտերով, /գույքի վիճակը նկարագրել հնարավոր չէ, քանի որ կան և վնասված և նոր վիճակում/, ընհանուրի մեկնարկային գինը՝ 13.098.310 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ բանկի <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220311960847000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել <Գևորգ-Արամ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`