Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համլետ Մկրտիչյանի պարտավորությունների համար գրավադրված գույքի աճուրդի մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Համլետ Մկրտիչյանի սնանկության գործով կառավարիչ Անահիտ Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.10.2020թ. ժամը 12:30-ին հայտարարված Համլետ Մկրտիչյանի պարտավորությունների համար «Այ Դի բանկ» ՓԲԸ գրավադրված գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
11.12.2020թ. ժամը 12:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում կանցկացվի կանցկացվի Համլետ Մկրտիչյանի պարտավորությունների համար «Այ Դի բանկ» ՓԲԸ գրավադրված գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1. Համլետ Մկրտիչյանին պատկանող, «Այ Դի բանկ» ՓԲԸ գրավադրված ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Գեղի համայնք, Հրանտ Մաթևոսյան փողոց, 33 հասցեում գտնվող բնակելի տուն: Բնակելի տան մակերեսը կազմում է 308.66քմ, 8700քմ մակերեսով հողամաս: Մեկնարկային գինը 26.244.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը: Տունը բնակեցված է, բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի
վճարումը հավաստող փաստաթղթեր: Նախավճարը և մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5% և 1%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի փոխանցումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում բացված Համլետ Մկրտիչյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 220290488349000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ք. Երևան, Ահարոնյան 2, 423 սենյակ
հասցեում: ՍԳԿ Ա.Ղազարյան հեռ. 093-25-25-01:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6/1-1

Հեռ..` +374 93 25 25 01

Էլ. փոստ`