Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

ՀՀ սնանկության դատարանի 04.06.2020թ.-ի վճռով «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 15.06.2020թ.-ի որոշմամբ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
ՀՀ սնանկության դատարանի 24.11.2020թ.-ի թիվ ՍՆԴ/2159/04/19 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 11.12.2020թ.-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում հայտարարվում է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, վեց (06) առանձին ԼՈՏ-ով, ընդհանուր 324.900.000 /երեք հարյուր քսանչորս միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալն են՝
ԼՈՏ 1- Էդգար Վրեժի Փարվանյանին պատկանող Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Գայի փ., 23 արտադրամաս հասցեում գտնվող անշարժ գույք /իրավունքների պետական գրանցման վկայական 06072015-02-003/: Գույքի հողամասի մակերեսը կազմում է 0.194 հա, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, շինության մակերեսը՝ 496.68 քմ: Թիվ 1 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է 82.670.000 /ութսուներկու միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2- Հայկ Վրեժի Փարվանյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան Մ.Գևորգի 28 հասցեի անշարժ գույք /սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական 2518337/: Անշարժ գույքը բաղկացած է 178.33 քմ մակերեսով բնակելի տնից, 39.69 քմ մակերեսով ավտոտնակից, 6.41 քմ մակերեսով կաթսայատնից և 38.06 քմ մակերեսով մառանից, 0.193հա մակերեսով տնամերձ հողամասից: Թիվ 2 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է՝ 14.900.000 /տասնչորս միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3- Հայկ Վրեժի Փարվանյանին և Աննա Արմենակի Ներսիսյանին պատկանող Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Գայի փող., թիվ 3 շենքի բացվածք /սեփականության իրավունքների գրանցման վկայական 1813954, ջրերի խանութ, շինության մակերեսը 239.36 քմ/ և Արթուր Ժորայի Փարվանյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան Գայի փող., 3/38 հասցեի խանութ /սեփականության իրավունքի գրանցման վկայական 14112013-02-0017, շինության մակերեսը 153.41 քմ/: Թիվ 3 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է՝ 63.100.000 /վաթսուներեք միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 4- Հայկ Վրեժի Փարվանյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Գ. Նժդեհի փող., թիվ 22/1 հասցեի անշարժ գույք /սեփականության իրավունքի գրանցման վկայական 2501254/: Անշարժ գույքը բաղկացած է 0.079 հա մակերեսով հողամասից՝ արդյունաբերության նպատակային նշանակությամբ, ֆաբրիկայի կառուցման և սպասարկման համար նախատեսված գործառնական նշանակությամբ, 602.61 քմ մակերեսով կարի ֆաբրիկայից, 24.53 քմ մակերեսով կաթսայատնից և 31.95 քմ մակերեսով ճաշարանից/: Թիվ 4 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է՝ 33.930.000 /երեսուներեք միլիոն ինը հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 5-«Փարվանի» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան փող., թիվ 1/1 հասցեի անշարժ գույք /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2873568/: Անշարժ գույքը բաղկացած է 0.0485 հա մակերեսով հողամասից՝ բնակավայրերի նպատակային նշանակությամբ, գազալցակայանի կառուցման և սպասարկման համար նախատեսված գործառնական նշանակությամբ, 116,05 քմ մակերեսով գազալցակայանից և 40քմ մակերեսով լցասյունակից/ և գազալցակայանի բաղկացուցիչ մաս հանդիսացող 9 անվանում շարժական գույք՝
5.1 Գազի բաշխիչ աշտարակներ՝ 4 հատ
5.2 կոմպրեսորային հոսքագիծ՝ 3 հատ
5.3 44լ սեղմված գազի կուտակիչ՝ 9 հատ
5.4 ջրի պոմպ՝ 2 հատ
5.5 օդի կոմպրեսոր՝ 1 հատ
5.6 7տ ծավալով տարողություն՝ 2 հատ
5.7 25տ ծավալով՝ 2 հատ
5.8 45տ ծավալով տարողություն՝ 2 հատ
5.9 էլ. Ենթակայան՝ 1 հատ
Թիվ 5 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է՝ 105.000.000 /հարյուր հինգ միլիոն/ ՀՀ դրամ:

ԼՈՏ 6- «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող 26 անվանում սարքավորումներ՝
6.1 Համաձուլվածքների ավտոմատ մղիչ HZ880b (3-խոռոչ) 2013թ. 1 հատ,
6.2 Բարձր ճնշում ունեցող կոմպրեսոր 1.2/30 2013թ., 1 հատ,
6.3 Ցածր ճնշում ունեցող կոմպրեսոր 1.0/10 2013թ.1 հատ,
6.4 Ջրի սառեցման սարք 3 HP 2013թ 1 հատ,
6.5 Կաղապար 330մլ 2013թ 1 հատ,
6.6 Կաղապար 500 մլ 2013թ. 1 հատ,
6.7 Կաղապար 1.5լ 2013թ. 1 հատ,
6.8 Չմշակված ջրի բաք PE-3000 2013թ. 1 հատ,
6.9 Չմշակված ջրի պոմպ GHL4-40 2013թ. 1 հատ,
6.10 Կվարցի –ավազի Ֆիլտր/արտաքին խողովակ և փական, 2013թ. 1 հատ,
6.11 Ակտիվ կարբոնի ֆիլտր SYS-3/արտաքին խողովակ և փական/ 2013թ. 1 հատ,
6.12 Ճշգրիտ ֆիլտր 2013թ. 2 հատ,
6.13 UV ստերիլացնող սարք 2013թ. 1 հատ,
6.14 Մշակված ջրի բաք 2013թ. 1 հատ,
6.15 Մշակված ջրի պոմպ 2013թ. 1 հատ,
6.16 Խողովակ և փական 2013թ. 1 հատ,
6.17 Ավտոմատ գործող համակարգ 2013թ. 1 հատ,
6.18 Օդափոխիչ 2013թ. 1 հատ,
6.19 Լցոնի լվացում և փականավորում 3-ը 1 մոնոբլոկում /UV ստերիլացնող սարքը գտնվում է կափարիչի թունելի վրա/ 2013թ. 1 հատ,
6.20 Ամբարձիչի վերնամաս 2013թ. 1 հատ,
6.21 Լույսը ստուգող սարք 2013թ. 1 հատ,
6.22 Չորացնող /փչող/ 2013թ. 1 հատ,
6.23 Ավտոմատ պիտակավորման մեքենա 2013թ. 1 հատ,
6.24 Ժապավենային փոխադրիչ /շարժիչներով/ օդափոխիչ 2013թ. 1 հատ,
6.25 Լցոնման, պիտակավորման և փաթեթավորման մասերի փոփոխում 2013թ. 1 հատ,
6.26 Տպիչ սարք Videojet 1210, 399030 2013թ. 1 հատ:
Թիվ 6 ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է՝ 25.300.000 /քսանհինգ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150010058718723 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-210111

Էլ. փոստ`