Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Պետրոսի Ավետիսյանի պարտավորությունների կատրաման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստանբանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրվածանշարժ գույքերի վաճառքի կրկնաճուրդ

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Պետրոսի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 18.08.2020թ. որոշման համաձայն 2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12.00-ին Արթուր Պետրոսի Ավետիսյանի սնանկության գործով կառավարչի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Երևան քաղաքի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արթուր Պետրոսի Ավետիսյանի պարտավորությունների կատրաման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստանբանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրվածանշարժ գույքերի վաճառքի կրկնաճուրդը՝ բաղկացած 2 /երկու/ լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. ք. Գյումրի, Կամոյի փողոց. 48ա շենք, բն. 4 հասցեում գտնվող Արթուր Պետրոսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան /վկայական 2419125, տրված 04.09.2007թ./ գտնվում է հինգ հարկանի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում, ունի 94,39 քմ մակերես, բնակարանը գտնվում է բավարար վիճակում: Սանհանգույցը և լոգարանը ունեն նորոգման կարիք: Մեկնարկային գինը՝ 7.435.800 ՀՀ դրամ:
Լոտ 2. ք. Գյումրի, Կամոյի փողոց. 73 հասցեում գտնվող Պետրոս Սիմոնի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահ, /գրանցման վկայական 2512145, տրված 14.08.2008թ./, հողամասի մակերեսը՝ 0.020161 հա, շինության մակերեսը՝ 152.67 քմ., կառուցված է տուֆ քարով, ծածկը՝ երկաթբետոն, ազբոշիֆեր: Մուտքի դուռը մետաղապլաստ, ներքին դռները՝ փայտյա, պատերը ներկապատ են, հատակը՝ բետոնապատ: Առևտրի սրահը չի շահագործվում: Մեկնարկային գինը՝ 15.126.750 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Արթուր Պետրոսի Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281900 / մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093850080

Էլ. փոստ`