Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լիպարիտ Գագիկի Բարսեղյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լիպարիտ Գագիկի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հիմք ընդունելով<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ու ՀՀ Սնանկության դատարանի 08.10.2020 թ-ի ՍՆԴ /0398/04/20 որոշումը` 2020թ-ի Դեկտեմբերի 18-ին ժամը 12.00-ին քաղաքացի Լիպարիտ Գագիկի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի համաձայնությամբ`ք. Երևան,Արշակունյաց 5,311 դահլիճ ,հասցեյի, հայտարարվում է պարտապան` քաղաքացի Լիպարիտ Գագիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի`ավտոմեքենայի,դասական եղանակով, աճուրդ-վաճառքը:

Ընդամենը լոտի մեկնարկային գինը սահմանվում է`720 000 ՀՀ դրամ: Լոտը իր մեջ ներառում է`

ԼՈՏ 1 – Ավտոմեքենա- OPEL VECTRA 1.4i մակնիշի, թեթև մարդատար, պետ. համարանիշը`36 MR,261,1998թ-ի արտադրության,մուգ կանաչ մետալիկ գույնի, նույնականացման համարը`WOLOTGF48X2091849 : Ավտոմեքենայի տեսքը բավարար ,էլ.մարտկոցը բացակա, անվադողերը 50 տոկոս մաշվածք ,շարժիչը,փոխանցման տուփը և ընթացամասերը ենթակա են ընթացիկ և կապիտալ վերանորոգման:

Մեկնարկային գինը`720 000 ՀՀ դրամ/Յոթ հարյուր քսան հազար/:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:

Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվի սնանկության հատուկ`<<Հայբիզնեսբանկ>>ՓԲԸ 1150012469479455 հաշվին,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան,Օտյան 53/2 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնված լոտի արժեքի վճարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով կամ լրացուցիչ վճարման ժամկետների վերաբերյալ պայմանագրով նախատեսված ժամկետում կամ ժամկետներում: Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի կարգին ծանոթանալու,այդ թվում նաև իրավաբանական անձանց և այլ տեղեկությունների համար մասնակիցները 14.12.2020թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին` ք.Երևան, Արշակունյաց 5,417 սենյակ,հասցեյով կամ զանգահարել `հեռ. 094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 417 սենյակ

Հեռ..` +374 94 017 758

Էլ. փոստ`