Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Իոնե Մուշեղյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օպրենքի 76-րդ հոդված

14.12.2020թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Իոնե Մուշեղյանի ավտոմեքենայի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է մեկ ՝ ստորև նշված լոտով:
Լոտ1 <> մակնիշի 10 LO 11 պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 856 000 /ութ հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում <> մակնիշի 10 LO 11 պետհամարանիշով ավտոմեքենան, որը թողարկվել է 1992թ.-ին: Փոխանցման տուփը՝ ավտոմատ: Նույնացման համարը՝ WBAEG210XOCB10029: Մեքենան ունի բենզինային շարժիչ: Ավտոմեքենայի անվադողերը և անվահեծերը գտնվում են շատ վատ վիճակում, անվահենքերը գտնվում են վատ վիճակում: Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն հիմնավերանորոգման կարիք: Մեքենայի շարժիչը, փոխանցման տուփը, թափքը և այլ հանգույցները ենթակա են հիմնավերանորոգման:
Ընդհանուր առմամբ, մեքենան գտնվում է շատ վատ վիճակում: Մեքենան վերջին տասը տարում չի շահագործվել:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ աշխատանքային օրվա ավարտը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կանխավճարի վճարումը հաստատող անդորրագիրը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը: Կանխավճարը վճարվում է <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ 1150016467657694 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին:
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում:



Հասցե` ք. Երևան Կոմիտաս 59/9շ., 200 սենյակ

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`