Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՄեգոԳոլդ>> ՍՊԸ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օպրենքի 76-րդ հոդված

14.01.2020թ. ժամը 16.00-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված <<ՄեգոԳոլդ>> ՍՊԸ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է 27 ՝ ստորև նշված լոտերով:
Լոտ1 Caterpillar 352BLN մակնիշի թրթուրավոր Էքսկավատորի աճուրդի մեկնարկային գինն է 20 470 000 /քսան միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 1-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում Caterpillar 352BLN մակնիշի թրթուրավոր Էքսկավատոր /նույնականացման համար՝ CAT0325BC8FN01732/, որը 2001թ. արտադրության է, ունի 125 կվտ հզորություն, լրակազմված է R6 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով, պահեստային կովշով, աշխատաժամերի ցուցիչի ցուցմունքն է 14529: Լրակազմությունից բացակայում է մեքենավարի խցիկի հետևի ապակին, առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, քերված հատվածամասեր, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր:
Լոտ2 Caterpillar 352BL մակնիշի թրթուրավոր Էքսկավատորի աճուրդի մեկնարկային գինն է 22 045 000 /քսաներկու միլիոն քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 2-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում Caterpillar 352BL մակնիշի թրթուրավոր Էքսկավատորը /նույնականացման համար՝ CAT0325BL4DS00301/, որը 2001թ. արտադրության է, ունի 125 կվտ հզորություն, լրակազմված է R6 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով, աշխատաժամերի ցուցիչի ցուցմունքն է 11983: Լրակազմությունից բացակայում է մեքենավարի խցիկի ապակիների մի մասը, առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, քերված հատվածամասեր, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր:
Լոտ3 CHENGGONG MG1320B մակնիշի գրեյդերի աճուրդի մեկնարկային գինն է 25 194 000 /քսանհիբգ միլիոն հարյուր իննսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 3-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում CHENGGONG MG1320B մակնիշի գրեյդերը /նույնականացման համար՝ 48/, որը 2006թ. արտադրության է, ունի 158 կվտ հզորություն, լրակազմված է R6 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով, աշխատաժամերի ցուցիչի ցուցմունքն է 003378,8: Առկա են օգտագործման հետևանքով իրանի վրա առաջացած վնասված, քերված հատվածամասեր, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր:
Լոտ4 Caterpillar D9R թրթուրավոր բուլդոզերի աճուրդի մեկնարկային գինն է 141 717 000 /հարյուր քառասունմեկ միլիոն յոթ հարյուր տասնյոթ հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 4-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում Caterpillar D9R թրթուրավոր բուլդոզեր /նույնականացման համար՝ WDM00476/, որը 2006թ. արտադրության է, լրակազմված է Caterpillar 3408C մակնիշի, 48W45103 համարով շարժիչով, V8 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող: Էլ մարտկոցը բացակայում է: Բուլդոզերի արտաքին, շարժիչի, խցիկի և այլնի ակնադիտական հետազոտությունից երևում է, որ այն գտնվում է լավ ապրանքային վիճակում, քիչ շահագործված:
Լոտ 5 Vermeer T555DT մակնիշի խրամուղ փորող մեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 34 642 000 /երեսունչորս միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 5-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում Vermeer T555DT մակնիշի խրամուղ փորող մեքենան /նույնականացման համար՝ 1VPE12087X1000411/ որը 2006թ. արտադրության է, ունի 125 կվտ հզորություն, լրակազմված է R6 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով: Էլ մարտկոցըմ աշխատում է ոչ բավարար: Արտաքին, շարժիչի, խցիկի և այլնի ակնադիտական հետազոտությունից երևում է, որ այն գտնվում է լավ ապրանքային վիճակում: Ռետինե մասերի՝ փողրակների, փոխադրիչի ժապավենի և այլնի վրա առկա են ճաքճքած հատվածներ:
Լոտ 6 KRAZ 65032 մակնիշի բեռնատար մեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 4 724 000 /չորս միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 6-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում KRAZ 65032 մակնիշի, 969 OL 64 համարանիշով, T3 տեսակի բեռնատար ինքնաթափը /նույնականացման համար՝ Y7A65032060801497/, որը 2006թ. արտադրության է, թույլատրելի առավելագույն զանգվածը կազմում է 28 000 կգ: 6x6անվային բանաձև: Առկա են շահագործման հետևանքով առաջացած վնասվածքներ:
Լոտ 7 KRAZ 65032 մակնիշի բեռնատար մեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 4 724 000 /չորս միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 7-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում KRAZ 65032 մակնիշի, 969 OL 64 համարանիշով, T3 տեսակի բեռնատար ինքնաթափը /նույնականացման համար՝ Y7A65032060801493/, որը 2006թ. արտադրության է, թույլատրելի առավելագույն զանգվածը կազմում է 28 000 կգ: 6x6անվային բանաձև: Առկա են շահագործման հետևանքով առաջացած վնասվածքներ:
Լոտ 8 UMZ-6KL մակնիշի տրակտոր-էքսկավատորի աճուրդի մեկնարկային գինն է 1 260 000 /միլիոն երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 8-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում UMZ-6KL մակնիշի տրակտոր-էքսկավատորը /գործարանային համարը՝ 591616/, որը 1988թ. արտադրության է, լրակազմված է R4 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով, փորող-բեռնող կովշով, Առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր:
Լոտ 9 TO-25 մակնիշի բեռնիչի աճուրդի մեկնարկային գինն է 2 519 000 /երկու միլիոն հինգ հարյուր տասնինը հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 9-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում TO-25 մակնիշի բեռնիչը /գործարանային համարը՝ 6765/, որը 1990թ. արտադրության է, լրակազմված է V6 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով, 4X4 անվային բանաձևով: Առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր: Խցիկը գտնվում է ապալրակազմ և վատ ապրանքային վիճակում:
Լոտ 10 T-170 մակնիշի թրթուրավոր բուլդոզերի աճուրդի մեկնարկային գինն է
1 889 000 /միլիոն ութ հարյուր ութսունինը հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 10-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում T-170 մակնիշի թրթուրավոր բուլդոզերը /պետ. համարանիշ՝ 0011LL/, որը 1988թ. արտադրության է, լրակազմված է R4 մխոցանի, դիզելային վառելիքով աշխատող շարժիչով: Առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր: Խցիկը գտնվում է ապալրակազմ և վատ ապրանքային վիճակում:
Լոտ 11 T KRAZ 250 մակնիշի ավտոկռունկի աճուրդի մեկնարկային գինն է
3 150 000 /երեք միլիոն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտի 11-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում T KRAZ 250 մակնիշի ավտոկռունկը /գործարանային համարը՝ 6765/, որը 1990թ. արտադրության է, լրակազմված է V8 մխոցանի, կարբյուրատորային բենզինային վառելիքով աշխատող շարժիչով: Առկա են օգտագործման հետևանքով առաջացած վնասված, յուղի արտահոսման և փոշու հետևանքով առաջացած կեղտոտված հատվածամասեր: Խցիկը գտնվում է ապալրակազմ և վատ ապրանքային վիճակում:
Լոտ 12. GAZ 330273-20 մակնիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 675 000 /վեց հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 12-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում GAZ 330273-20 մակնիշի ավտոմեքենան /պետ. համարանիշ՝ 168 LL 64/: Մեքենան բեռնամարդատար է, սպիտակ գույնի, 2006թ. արտադրության, նույնականացման համարը՝ X9633027362163873 անսարք է և չի շահագործվում:
Լոտ 13. UAZ 469 B մակնիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 270 000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 13-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում UAZ 469 B մակնիշի ավտոմեքենան /պետ. համարանիշ՝ 203 OL 64/: Անսարք է և չի շահագործվում:
Լոտ 14. VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 630 000 /վեց հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 14-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան /պետ. համարանիշ՝ 561 OO 63/ , 2007թ. արտադրության, սպիտակ գույնի, թափքի տեսակը՝ ունիվերսալ, նույնականացման համարը՝ XTA21214071852770, անսարք է և չի շահագործվում:
Լոտ 15. GAZ VM-2001 մակնիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 810 000 /ութ հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 15-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում GAZ VM-2001 մակնիշի ավտոմեքենան / GAZ-66-11 պետ. համ. 863 SU 68/ : Անսարք է և չի շահագործվում:
Լոտ 16. GAZ ATS-5H-2 /GAZ-66-12/ մակնիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 135 000 /հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 16-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում GAZ ATS-5H-2 /GAZ-66-12/ մակնիշի ավտոմեքենան /պետ. համարանիշ՝ 864 SU 68/: Մեքենան ամբողջությամբ քանդված է, չի շահագործում, անսարք:
Լոտ 17. MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գինն է 90 000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 17-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան /պետ. համ. 318 UL 64/: 2002թ. արտադրության, թափքի տեսակը՝ ունիվերսալ: Մեքենան վթարված է, բացակայում է փոխանցման տուփը, շարժիչը, դիմացի ծածկը, լուսարձակները: Շահագործման ենթակա չէ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ աշխատանքային օրվա ավարտը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կանխավճարի վճարումը հաստատող անդորրագիրը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը: Կանխավճարը վճարվում է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150021127347366 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե` ք. Երևան Կոմիտաս 59/9շ., 200 սենյակ

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`