Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վահան Խաչատրյան և Ընկերներ» ՍՊԸ սնանկության գործով գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.11.2020թ. նշանակված ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ սնանկության գործով գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵՄԴ/0078/04/17 սնանկության գործով պարտապան ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառք, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ք. ԳԱԶ 2752 մակնիշի 001 MM 12 պետհամարանիշի ավտոմեքենա:
1999թ. Արտադրության, թափքի տեսակը Ֆուրգոն, փոխանցման տուփը մեխանիկական, Ընթացքային ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ:
Թափքի վրա առկա են բազմաթիվ վնասված, դեֆորմացված , ժանգոտված և կորոզիայի ենթարկված տեղեր: Շարժիչը խափանված, ետևի լամպը կոտրված, առջևի թափարգելը վնասված, անվադողերը մաշված, հետևի դռները դեֆորմացված, փականները անսարք:
Ավտոմեքենայի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքը աճուրդի է ներկայացվում չկայացած աճուրդի 20% նվազեցված արժեքով՝ 196,000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 1570023060490200 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`