Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դոմինանտ Մեն» ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ-վաճառքի մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.11.2020թ.-ին ժամը 13:00 հրապարակված ՙԴոմինանտ Մեն՚ ՍՊԸ գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ. ժամը 13:00 Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1256/04/19 սնանկության գործով պարտապան ՙԴոմինանտ Մեն՚ ՍՊԸ սեփականության իրավունքով, ինչպես նաև երրորդ անձին պատկանող՝ ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ գրավի առարկա հանդիսացող՝ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 6 /վեց/ առանձին լոտերով, նախորդ՝ չկայացած աճուրդի մեկնարկային գնից 10% նվազեցված արժեքով:

Լոտ 1. TOYOTA BELTA մակնիշի 874 OF 61 պ/հ ավտոմեքենա, տեխնիկական վիճակը՝ լավ, թափքի վրա առկա են վնասված տեղեր, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի, մեկնարկային գինը՝ 993.100 ՀՀ դրամ
Լոտ 2. TOYOTA BELTA մակնիշի 34 RM 290 պ/հ ավտոմեքենա , տեխնիկական վիճակը՝ լավ, թափքի վրա առկա են վնասված տեղեր, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի, մեկնարկային գինը՝ 993.100 ՀՀ դրամ
Լոտ 3. TOYOTA BELTA մակնիշի 35 FՍ 374 պ/հ ավտոմեքենա, տեխնիկական վիճակը՝ լավ, թափքի վրա առկա են վնասված տեղեր, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի,մեկնարկային գինը՝ 993.100 ՀՀ դրամ
Լոտ 4. TOYOTA BELTA մակնիշի 34 RM 291 պ/հ ավտոմեքենա, տեխնիկական վիճակը՝ լավ, թափքի վրա առկա են վնասված տեղեր, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի, մեկնարկային գինը 967.700 ՀՀ դրամ,
Լոտ 5. TOYOTA BELTA մակնիշի 35 MT 725 պ/հ ավտոմեքենա, տեխնիկական վիճակը՝ լավ, թափքի վրա առկա են վնասված տեղեր, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի, մեկնարկային գինը 993,100 ՀՀ դրամ:
Լոտ 6. TOYOTA BELTA մակնիշի 34 TT 092 պ/հ ավտոմեքենա մեքենան գտնվում է վթարված վիճակում, վնասված են դիմացի և հետևի թափարգելները, դիմացի և հետևի լապտերները, անվադողերը մաշված: Մեքենան շահագործվել է որպես տաքսի: Մեկնարկային գինը 645.120 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ-ում ՙԴոմինանտ Մեն՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 220533333435000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ՍնԴ/1256/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`