Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Գալուստյանի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիգրան Գալուստյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
17.11.2020թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Տիգրան Գալուստյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան շարժական գույքի կրկնաճուրդը, մեկ առանձին լոտով, առանց գնի նվազեցման, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Renault «Megane 2.0» մակնիշի 99 MM 990 պետհամարանիշի, 2012թ. արտադրության, ավտոմեքենան (նույնացման համար՝ VF1BZAT0T46989775)։
Մեկնարկային գինը կազմում է՝ 3 160 000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ Տիգրան Գալուստյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11807006585901 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`