Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մոկս Իմպեքս» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մոկս Իմպեքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
17.11.2020թ. նշանակված աճուրդը ստորև նշված լոտի մասով չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14:30-ին «Մոկս Իմպեքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի կրկնաճուրդը, մեկ առանձին լոտով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ՀՀ, ք.Երևան, Ավան, Ռուբինյանց փողոց, 27/50 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 10052016-01-0179 տրված 10.05.2016թ.-ին):
Հողամասի բնութագիրը՝ կադաստրային ծածկագիրը՝ 01-012-0231-0029, մակերեսի չափը (հա)՝ 1.54735, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արդյունաբերական օբյեկտների, գրանցված իրավունքի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականություն,
Շինությունների բնութագրերը՝ նպատակային նշանակությունը՝ արտադրական, բնութագրերն ըստ առանձին շինությունների. կադաստրային ծածկագիրը՝ 01-012-0231-0029-034, տեսակը՝ արտադրամաս, մակերեսի չափը (քմ)՝ 395.7, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն:
(Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ սեփականատիրոջ բաժնեմասը 1.54735 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 396/11251: Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրի ներկայացման դեպքում):
(դեպի տվյալ անշարժ գույք մոտեցող ճանապարհը անցնում է այլ արտադրատարածքների միջով (առանձին մուտք չունի)):
Մեկնարկային գինը կազմում է 6 328 143 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Մոկս Իմպեքս» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11807024995800 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`