Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Թիվ ՍնԴ/0329/04/20 սնանկության գործով Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 26.11.2020թ. ժամը 17:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
17.12.2020թ. ժամը 17:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1. Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք․ Երևան, Գյուլբենկյան փող., 43 շ., բն. 145 հասցեում գտվող անշարժ գույք /սեփականության վկայական թիվ 875358, տրվ. 29.04.2002թ./։ Բնակարանը ունի 48.2 ք.մ. մակարես։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի երկաթ-բետոնե շենքի 5-րդ հարկում, շենքի հիմքը և հիմքակմաղքը ե/բ, բնակարանի առաստաղի բարձրությունը մոտ 2.70 մետր։ Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում /մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտ/մետաղապլաստ, պատուհանները մետաղապլաստ, պատերը և առաստաղը ներկանյութ, հատակը մանրատախտակ, խոհանոցի հատակը և պատերի մի մասը կերամիկական սալիկ, սանհանգույցը և լոգարանը առանձին և սալիկապատված/։ Գույքը գրավադրված է Սուրեն Գագիկի Մելիքյանի հանդեպ Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանի պարտավորությունների համար։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 19,116,000.00 ՀՀ դրամ:
Բնակարանը ծանրաբեռված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը: Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար հայտին կից պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված հ/հ 1150011338558509 Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ջուլիետտա Սերգեյի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանին, հեռ. 055 504-506:

Հասցե` ք. Երևան, Վաղարշյան 24 շ., բն. 50

Հեռ..` +374 55 504506

Էլ. փոստ`