Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Կարինե Գյոլեցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, գույքը աճուրդով վաճառելու մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարինե Գյոլեցյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

20.11.2020թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 16.12.2020թ ժամը 10:30-ին ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեի շենքում կանցկացվի` Կարինե Գյոլեցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1-Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող, ՀՀ Արարատի մարզ, ք Արտաշատ, Շահումյան փողոց թիվ 32, բնակարան 16 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան 101,3քմ ընդհանուր մակերեսով, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 807617/ :Լոտի մեկնարկային գինն է 5892313 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 5% : Աճուրդի նախավճարը պետք է վճարվի Կարինե Գյոլեցյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ հ/հ 19300990328000,համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, ինչպես նաև վտարման/տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`