Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Համո Գևորգյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2020 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Համո Գևորգյանի սնանկության գործով գույքերի վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- Համո Գևորգյանի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց պատկանող՝ ք. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փող., 25 շենք, բնակարան 35 անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի պատերը քարե միջհարկային բարձրությունը 3.3մ, բնակարանի հարկը՝ 1-ին հարկ, բնակարանի մակերեսը 66,7 քմ, մուտքի դուռը փայտե, ներսի դռների մի մասը փայտե, մյուս մասը լամինատե, պատուհանները մետաղապլաստե, ներքին հարդարումը՝ մասամբ վերանորոգված: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում։ Լոտի մեկնարկային գինն է 18 850 000 ՀՀ դրամ:
Լոտ-2 Համո Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, Հրապարակի փող., թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ հողամասի մակերեսը 731քմ, շենքը կառուցվել է 1970-ական թվականներին, շենքի մակերեսը 478.4քմ, հարկայնությունը՝ փողոցի կողմից 2 հարկ բակի կողմից 3 հարկ, շինության հիմքը և միջհարկային ծածկը երկաթբետոնե, միջհարկային բարձրությունը 3մ, տանիքի ծածկը կղմինդր, մուտքի դուռը երկաթե, իսկ ներսի դռները փայտե, ներքին հարդարման մի մասի աշխատանքները անավարտ: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում։ Լոտի մեկնարկային գինն է 14 900 000 ՀՀ դրամ:
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Նշված լոտը գտնվում է սեփականատերերի տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարը, որը կազմում է 5,000 ՀՀ դրամ և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Բոլոր վճարումները պետք է կատարվի Համո Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հ/հ220490332578000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ, և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`