Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Տիգրան Փիլոսյանին սեփականության իրավունքով պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիգրան Փիլոսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24․11.2020թ. ժամը 14:00-ին ( թիվ ՍնԴ/0833/04/19) Տիգրան Փիլոսյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 15.12.2020թ. ժամը 12:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Տիգրան Փիլոսյանին սեփականության իրավունքով պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 19 420 560 ՀՀ դրամ:
Լոտ 1- ք. Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան փողոց 33/3 շենք, թիվ 42/1 հասցեում գտնվող 56.6 քմ մակերեսով անշարժ գույք՝ բնակարան, (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26122014-01-0205):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված 1150012293233251 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 14.12.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`