Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Տարոն Ֆարմանյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. Նոյեմբերի 27-ին ԱՁ Տարոն Ֆարմանյանի կողմից գրավադրված անշարժ գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 14-ին ժամը 13:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում կկայանա ԱՁ Տարոն Ֆարմանյանի կողմից գրավադրված և երրորդ անձ Տաթևիկ Ֆարմանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ վաճառքը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ1. Լոռու մարզ, Արջուտ համայնքում գտնվող` 06-019-0107-0031 կադաստրային ծածկագրով, 0,227 հա մակերեսով գյուղ. նշանակության վարելահող:Մեկնարկային արժեքը` 95 535 ՀՀ դրամ/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295405 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Տարոն Ֆարմանյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`