Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԷվա-Ալեքս էքսպորտ՚ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով բանկում գրավադրված երրորդ անձին պատկանող հողամասի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.02.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԷվա-Ալեքս էքսպորտ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Տեղեկացնում եմ, որ 19.03.2021թ., ժամը 15:30-ին <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հասարակական կազմակերպության շենքում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 3-րդ հարկ, թիվ 311 լսարան) կկայանա պարտապան <<Էվա-Ալեքս էքսպորտ>> ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով երրորդ անձ Զեմֆիրա Ահարոնի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված այգեգործական հողամասի հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, մեկ առանձին լոտով, մեկնարկային գին սահմանելով <<ՌԱՍԿՈ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական գինը.
ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր-2 այգետարածք, 45 թաղամաս, թիվ 23 այգեգործական հողամասը (մակերեսը՝ 500 քմ) և նրա վրա առկա 47,58 քմ մակերեսով հիմնահատակը (ֆունդամենտ):
Հողամասը գտնվում է անմշակ վիճակում, ունի ջրով ոռոգման և էլեկտրաէներգիայով ապահովման հնարավորություն:
Մեկնարկային գինը`2.800.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն կանխիկ կամ փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի թիվ 21 մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի /<<Էվա-Ալեքս էքսպորտ>> ՍՊԸ-ի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16079001434607 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում վաճառված գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 կամ (055) 89 04 77/:

Հասցե` ք. Երևան, Վիլնյուսի փող., 79 շենք, բն. 14

Հեռ..` (091) 89 04 77, (077) 89 04 77

Վեբ կայք` moderator@moj.am

Էլ. փոստ`